Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել հայազգի Ռայա Նազարյանը

Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։Այս մասին հայտնում է բուլղարական BTA-ն։


Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանն իր ելույթում նշել է, որ խորհրդարանն՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։


«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։


Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։